вторник, 11 июня 2013 г.

Վիրտուալ սեր, թե՞...



Վիրտուալ սեր, թե՞...

Ինչպես ցանկացած շփման ընթացքում, մարդկանց մոտ առաջանում է կամ համակրանք, կամ հակակրանք: Իմ կարծիքով սերը չի կարող լինել վիրտուալ, այն միշտ իրական է: Իսկ վիրտուալ տարածությունը  պարզապես ավելի ժամանակակից է, քան հեռախոսը, դրա շնորհիվ  կարող ենք անսահման շփվել ցանկացած մարդու հետ:
Սերը չի կարող լինել վիրտուալ, բայց վիրտուալ կարող է լինել զգացմունքը, որը դուք զգում եք ձեր ինտերնետային ծանոթի հանդեպ: Ցանկացած զգացմունք, որն ապրում է ցանցում շփվող մարդն, իրական է: Երբ ձեզ հետ կատակում են վիրտուալ տիրույթում, դուք իսկապես ժպտում և ծիծաղում եք, իսկ տհաճ հողորդագրությունները ձեզ մոտ տխրություն են առաջացնում: Այդ պատճառով էլ բառերի, «սմայլիկների» և լուսանկարների հետ միասին հորդում են էմոցիաները և դրանք ցանցում լիովին իրական են ընկալվում: Որտեղից ենք ստանում զգացմունքները, համակարգչի՞ց, մոնիտորի՞ց: Մարդիկ հորինում են զրուցակցի իրենց ուզած կերպարը և սիրահարվում: Ի՞նչ է իրականում իրենից ներկայացնում զրուցակիցը: Ցանցում հնարավոր չէ լիովին ճանաչել մարդուն՝ նույնիսկ մեծ ցանկության դեպքում:
«Ծանոթացանք Facebook-ով,  իր անունով չէր գրանցված, բայց ընդհանուր շատ բաներ ունեինք: Որոշ ժամանակ անց կռվեցինք, բաժանվեցինք: Հետո նորից սկսեցինք խոսել»: Եվ այսպիսի շատ ու շատ պատմություններ, որոնք կարող եք լսել 16-18 տարեկան երիտասարդներից: Վիրտուալ շփման առավելություններից մեկն այն է, որ դուք  կարող եք ընտրել՝ ում հետ շփվել և կառուցել հարաբերությունները, ցանկացած պահին պարզապես կարող եք չշփվել, եթե ձեզ դուր չի գալիս: Հարաբերությունները կարելի է կառուցել  դանդաղ և առանց ռիսկի: Համակարգչի  առաջ նստած՝ դուք միշտ ժամանակ ունեք մտածելու, վերլուծելու ձեր մտքերը և պատասխանը դասավորելու այնպես, ինչպես դուք կցանկանայիք արտահայտվել հենց այդ պահին: Ինչ վերաբերում է զգացմունքների խորությանը, դրանք կարող են լինել ոչ պակաս հիմնավոր, քան իրական կյանքում. մարդը կարող է անհամբեր ապասել հանդիպումներին, հաշվել օրերը, րոպեները և վարկյանները: Շփվելով ցանցում՝ չեք տեսնում զրուցակցին, չեք լսում նրա ձայնը, իսկ լուսանկարները չեն կարող ճշգրիտ փոխանցել մարդու արտաքինը: Եվ եթե շփումը հասնում է իրական հանդիպման, հաճախ հիասթափություն եք ապրում և այդ հիասթափությունն ավելի դաժան է, եթե դուք կապված եք զրուցակցի հորինած կերպարին:
Մարդիկ, որոնք իրական սեր են փնտրում ինտերնետում, ունեն ավելի շատ բարդույթներ և դժվար են ծանոթություններ ձեռք բերում իրական կյանքում:

Ինտերնետը թույլ է տալիս հեշտորեն խաբել մարդուն՝արթնացնելով զգացմունքներ, փող խնդրել և «սիրահարված» մարդը չի կարողանում մերժել:
Կարևորը ճիշտ ժամանակին կանգ առնելն է:

2 комментария:

  1. Համացանցը կարող է չարիք դառնալ, միշտ պետք է հիշել, որ ամեն ինչ չափ ունի։

    ОтветитьУдалить
  2. Համացանցը կարող է չարիք դառնալ, միշտ պետք է հիշել, որ ամեն ինչ չափ ունի։

    ОтветитьУдалить