Բաժիններ

Показаны сообщения с ярлыком Արվեստ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Արվեստ. Показать все сообщения

среда, 23 января 2013 г.

Բարոկկո և կլասիցիզմ. Մադրիդի թագավորական պալատը` որպես բարոկկո ոճի նմուշ


Բարոկկո. 17-րդ դարի սկբին Եվրոպայում ձևավորվեց ճարտարապետության նոր ոճ: Ամենամեծ զարգացումը այն ստացել է Իտալիայում: Պարզ երկրաչափական ձևերին, որը ընդունված էր Վերածննդի դարաշրջանում, եկան փոխարինելու բարդ կոմպոզիցիաները, շքեղ դեկորացիաները: Բարոկկոն դինամիկ ոճ է, որի նպատակը զարմացնելն է: Հիմնվելով անտիկ և Վերածննդի ժամանակաշրջանի սկզբունքների վրա` բարոկկոն հրաժարվում է դրանց պարզությունից, համեստությունից և համաչափությունից: Ճարտարապետությունից գրեթե անհետանում են ուղիղ գծերը և հարթությունները, ի հայտ են գալիս շատ մանրամասնություններ և զարդարանքներ: Ինտերյերի ձևավորման համար տարածված են դառնում հայելիներն ու ոսկին, ծեփակերտ մակերևույթն ու նախշած առաստաղները : Ուժեղ զգացումներ փոխանցելու համար քանդակագործությունը պատկերում է ֆիգուրներ, որոնք աչքի են ընկնում կտրուկ շրջապտույտներով, ակտիվ շարժումով