суббота, 1 февраля 2014 г.

Հայոց լեզու

• -Պատճառը մի գաղտնիք է
, որ երևան հանել չեմ կարող, - պատասխանեց նա:- 0,5 միավոր • -Սիրելիդ իմ Պա՛պ ,մեզ մնում է նոր աղետների առաջն առնել ,- հուսադրված պատասխանեց Երեմիան: • Մի կողմում ընկած էր ավտոմատը , մյուսում ` խառնիխուռն թափված զանազան իրեր, որոնց մի մասն արդեն ցրիվ էր տվել հատակով մեկ: • - Ուրեմն դու ինձ այդ կասես այնպես չէ քույր Սեդա ,- հարցրեց կրկին իշխանը: • Երանի քո աչքերին , թագուհի , որ տեսել ես այդ հանդեսը , - մրմնջաց Սեդան: • Այնքա՜ն մեղմանուշ , այնքա՜ն դյութիչ էր մեղեդին , որ Ջուլիետան կարծում էր` իր սրտի լարերի վրա էր նվագում:
2. Ուրիշի ուղղակի խոսքերը դուրս գրիր և դարձրու անուղղակի- միավոր 2,5 ԱՌՅՈՒԾ ԵՎ ԱՂՎԵՍ ԵՎ ԱՐՋ Առյուծն հարցրեց աղվեսին թե ինչու ուշացավ։ Աղվեսն ասաց բարի թագավորին , որ երդվում է նրա գլխով , որ նրա առողջության համար այցելել է շատ բժշկապետների և մեծ չարչարանք է քաշել , բայց իմացել է դեղը նրա բժշկության։ Եվ առյուծն հարցրեց իմաստուն կենդանուն , թե որն է այդ դեղը։ Աղվեսն ասաց , որ խիստ պիտանի է է և դյուրին և բժշկապետներն ասացին, թե կենդանի հանեն արջի մորթին և տաք-տաք գցեն առյուծի վրա և իսկույն մորթին ցավը կհանի հիվանդից։ Եվ աղվեսն ասաց,որ այդ ամենը ինձ և քեզ , ով արքունիք մտնելով կչարախոսի մեկին։
3. Կետադրիր առակը – 3,5 միավոր ԹԱԳԱՎՈՐ ԵՎ ՕՁ
Կար մի թագավոր և ուներ նա մի սիրելի օձ, որ նրան ամեն օր բերում էր մի կարմիր դահեկան: Եվ թագավորն ունեցավ մի մանուկ, որին սնուցում էր գահի վրա և օձը նետում էր մանկան պարանոցով, և այդպես խաղում էին օձն ու մանուկը: Եվ երբ մանուկը մեծացավ, մի անգամ խաղի ժամանակ սուրը հանեց և կտրեց օձի պոչը և գետին գցեց: Եվ զայրացավ օձը, թույնով զարկեց մանուկին, և մանուկը իսկույն մեռավ, և օձը գնաց օտար երկիր: Եվ երբ թագավորը եկավ և մանուկին օձի թույնից սևացած և մեռած տեսավ և օձի պոչը գետնին ընկած, իմացավ, որ յուր մանուկն է թրով կտրել օձի պոչը: Եվ սգաց որդուն, տարավ թաղեց գերեզմանում: Եվ անցավ մի առ ժամանակ, և թագավորը խնդրանքներ ուղարկեց այն օձի մոտ և ասաց. «Գիտեմ, որ առաջ իմ որդին է ծռություն արել. նա կտրել է քո պոչը, ապա դու կծել ես նրան: Ինչ որ եղավ՝ եղավ, և իզուր գնացիր: Արի և մենք կլինենք առաջվա մնան իրար սիրելի և միասին կապրենք»: Իսկ օձը պատասխան տվեց և ասաց. «Այդպես չէ: Քանի որ ես պիտի նայեմ իմ պոչի վրա, իսկ դու քո որդու գերեզմանին, ուրեմն մեր միջից թշնամությունը չի վերանա: Լավն այն է, որ դու և ես իրարից հեռանանք, որպեսզի այլ ուրիշ մեծագույն չարիք չծնվի մեր մեջ»:
4. Շարունակիր տրված պնդումները- 1միավոր Համադասական է կոչվում այն նախադասությունը,որը կազմված է համադասությամբ հարաբերակցվող մեկից ավելի բաղադրիչ նախադասություններից։ Ստորադասական է կոչվում այն նախադասությունը,որոնց կազմի մեջ մտնող պարզ նախադասություններից մեկը գլխավոր է , մյուսը ՝ պարզաբանում գլխավոր միտքը ։

Комментариев нет:

Отправить комментарий