вторник, 9 апреля 2013 г.

Ինչու՞ են մարդիկ ծխում


Ծխախոտի մշակմամբ զբաղվել են հազարավոր տարիներ առաջ, բայց այն մեծ տարածում է ստացել հատկապես Երկրորդ աշխարհամարտի ընթացքում: Ներկայումս աշխարհի շատ երկրներում ծխախոտի գովազդներ չեն ցուցադրվում, հասարակական վայրերում ծխելն արգելվում է, մարդիկ տեղյակ են ծխախոտից առաջացող հիվանդությունների մասին և ինքնուրույն են որոշում՝ օգտվել իրենց ծխելու իրավունքից, թե ոչ:

вторник, 5 марта 2013 г.

Էկոլոգիական մշակույթ



Մշակույթը մեկ ժողովրդի ներկայացուցիչների ձևավորած արժեքների ամբողջությունն է, որն իրենից անհատական ու եզակի սոցիալ-մշակութային համակարգ է ներկայացնում: Հաճախ ենք ասում, որ գոյություն ունի խոսքի, պահվածքի մշակույթ, տնտեսական, փիլիսոփայական մշակույթ և այլն, որոնք ամեն ազգի առանձնահատուկ ու անկրկնելի մասն են համարվում: Արդյունաբերության զարգացումը, գիտատեխնիկական հեղաշրջումը, անտառների զանգվածային ոչնչացումը, հսկայական գործարանների կառուցումը, ատոմային, ջերմային և ջրային էլեկտրակայանների մեծ քանակը հանգեցրել են նրան, որ ծագել է մարդու գոյատևման ու պահպանման խնդիրը: 20-րդ դարի կեսերից, երբ կենդանի օրգանիզմների ոչնչացման խնդիրն այսպիսի սուր բնույթ ստացավ, սկսեց ձևավորվել նոր գիտություն` էկոլոգիան, որի հետևանքով տարածվեց նաև էկոլոգիական մշակույթ հասկացությունը:

среда, 30 января 2013 г.

Կիսամյակային հաշվետվություն


Անուն, ազգանուն – Նարեկ Նաջարյան
Դպրոց, դասարան – Ավագ դպրոց-վարժարան, 11-1 դաս.
Էլ. հասցե –
N.Narek@mskh.am
Բլոգ – http://najaryannar.blogspot.com/
Խորացված ուսուցմամբ առարկաներ – Պատմություն, անգլերեն, հայոց լեզու, գրականություն

среда, 23 января 2013 г.

Ջրհեղեղներ


Ջրհեղեղներ լինում են գետերում, լճերում, ծովերում ջրերի մակարդակի բարձրացման արդյունքում՝ անձրևների, արագ ձյան հալման պատճառով և այլն: 

Բարոկկո և կլասիցիզմ. Մադրիդի թագավորական պալատը` որպես բարոկկո ոճի նմուշ


Բարոկկո. 17-րդ դարի սկբին Եվրոպայում ձևավորվեց ճարտարապետության նոր ոճ: Ամենամեծ զարգացումը այն ստացել է Իտալիայում: Պարզ երկրաչափական ձևերին, որը ընդունված էր Վերածննդի դարաշրջանում, եկան փոխարինելու բարդ կոմպոզիցիաները, շքեղ դեկորացիաները: Բարոկկոն դինամիկ ոճ է, որի նպատակը զարմացնելն է: Հիմնվելով անտիկ և Վերածննդի ժամանակաշրջանի սկզբունքների վրա` բարոկկոն հրաժարվում է դրանց պարզությունից, համեստությունից և համաչափությունից: Ճարտարապետությունից գրեթե անհետանում են ուղիղ գծերը և հարթությունները, ի հայտ են գալիս շատ մանրամասնություններ և զարդարանքներ: Ինտերյերի ձևավորման համար տարածված են դառնում հայելիներն ու ոսկին, ծեփակերտ մակերևույթն ու նախշած առաստաղները : Ուժեղ զգացումներ փոխանցելու համար քանդակագործությունը պատկերում է ֆիգուրներ, որոնք աչքի են ընկնում կտրուկ շրջապտույտներով, ակտիվ շարժումով