Բարոկկո. 17-րդ դարի սկբին
Եվրոպայում
ձևավորվեց
ճարտարապետության
նոր
ոճ:
Ամենամեծ
զարգացումը
այն
ստացել
է
Իտալիայում:
Պարզ
երկրաչափական
ձևերին,
որը
ընդունված
էր
Վերածննդի
դարաշրջանում,
եկան
փոխարինելու
բարդ
կոմպոզիցիաները,
շքեղ
դեկորացիաները:
Բարոկկոն
դինամիկ
ոճ
է,
որի
նպատակը
զարմացնելն
է:
Հիմնվելով
անտիկ
և
Վերածննդի
ժամանակաշրջանի սկզբունքների վրա` բարոկկոն
հրաժարվում
է
դրանց
պարզությունից,
համեստությունից
և
համաչափությունից:
Ճարտարապետությունից
գրեթե
անհետանում
են
ուղիղ
գծերը
և
հարթությունները,
ի
հայտ
են
գալիս
շատ
մանրամասնություններ
և
զարդարանքներ:
Ինտերյերի
ձևավորման
համար
տարածված
են
դառնում
հայելիներն
ու
ոսկին,
ծեփակերտ
մակերևույթն
ու
նախշած
առաստաղները
: Ուժեղ
զգացումներ
փոխանցելու
համար
քանդակագործությունը
պատկերում
է
ֆիգուրներ,
որոնք
աչքի
են
ընկնում
կտրուկ
շրջապտույտներով,
ակտիվ
շարժումով:
Կլասիցիզմ. Հետևելով մաթեմատիկական համաչափությունների
և հավասարությունների հին համակարգին` կլասիցիստական ճարտարապետությունը գեղեցիկը տեսնում
է հասարակ ու պարզ կառույցների մեջ: Գծերն ուղիղ են` ուղղահայաց կամ հորիզոնական: Գմբեթը,
սյուներն ու կամարները նորից դառնում են շինության գլխավոր տարրերը: Կլասիցիզմի մեջ
հասարակություն և անհատականություն, մարդ և բնություն, տարերք և գիտակցություն հասկացությունները
բևեռացվում են, ինչը դրան մոտեցնում է բարոկկո ոճին: Մեկ այլ նմանություն էլ այն է,
որ երկու ոճերի մեջ էլ նկատելի է հակվածությունը համընդհանուր աններդաշնակության գաղափարներին:
Վերածննդի և բարոկկոյի սկզբունքները, որոնք կապված էին 17-րդ դարի կլասիցիզմի քաղաքաշինության
հետ, ակտիվորեն զարգացնում էին «իդեալական քաղաքի» ստեղծմանն անհրաժեշտ մտքերը, որի արդյունքը հանդիսացավ քաղաք-նստավայրի
լավագույն օրինակը` Վերսալը:
Մադրիդի թագավորական պալատը`
որպես բարոկկո ոճի նմուշ
Մադրիդի թագավորական պալատը Իսպանիայի ներկայիս թագավոր Խուան
Կառլոս I-ի պաշտոնական նստավայրն է: Շինարարական աշխատանքները սկսվել են 1738թ. Ֆիլիպ
5-րդի նախաձեռնությամբ, ով ցանկանում էր Վերսալի նման պալատ ունենալ: 1764թ. այստեղ
հաստատվեց Իսպանիայի թագավոր Կարլ 3-րդի ընտանիքը: Շենքի ներսում կան մոտ 2800 սենյակներ,
որոնց մի մասը բաց է զբոսաշրջիկների առջև: Պատճառն այն է, որ պալատն այժմ Իսպանիայի
թագավորի մշտական բնակավայրը չէ, և նա այնտեղ լինում է միայն պաշտոնական արարողությունների
ժամանակ:
Մադրիդի թագավորական պալատի կահավորանքը միանգամայն
համապատասխանում է անհրաժեշտ չափանիշներին, քանի որ այստեղ ցուցադրված են
կահույքի, ճենապակու, միջնադարյան զենքերի բացառիկ նմուշներ, Ստրադիվարիուսի
ջութակի հայտնի հավաքածուն, Վելասկեսի, Կարավաջոյի և Գոյայի կտավներից: Դեպի պալատ տանող գլխավոր մուտքը Պլասա-դե-Արմաս հրապարակի կողմից է, որը ռազմական շքերթների համար կատարյալ վայր է: Գլխավոր ճակատի համեստ, բայց միաժամանակ փառահեղ դիզայնը ընդգրկում է շարասյուներ, քիվեր և ճաղաշարք, որոնք պսակում են շինության վերին հատվածը: Բազմաթիվ պատուհանների շարքում երևում են պատշգամբեր, որոնք միացված են առավել մեծ նշանակություն ունեցող սրահներին: Տարիների ընթացքում պալատը թե ներքնապես, թե արտաքնապես փոփոխման է ենթարկվել: Միապետերից յուրաքանչյուրը պալատի սրահների վրա իր հետքն է թողել, դրանց նոր ձևավորում տվել: Դրանցից մեկը Գահական սրահն է, որ առանձնանում է ոչ միայն իր նշանակությամբ, այլ նաև զարդարանքների հարստությամբ ու շքեղությամբ:
Օգտ. հղումներ
Комментариев нет:
Отправить комментарий