Ջրհեղեղներ լինում են գետերում, լճերում, ծովերում ջրերի մակարդակի բարձրացման արդյունքում՝ անձրևների, արագ ձյան հալման պատճառով և այլն:
2002թ. ամառ- Հորդառատ անձրևները Եվրոպայի կենտրոնում և հյուսիսում ջրհեղեղի հիմնական պատճառ հանդիսացան 2002թ.-ի օգոստոսին: 250,000 մարդ էր տուժել և վնասը գնահատվել էր $ 20 մլրդ. դոլլար:
1998- Կենտրոնական և հյուսիս – արևելյան Չինաստան՝ գետերի փրփրումից ջրհեղեղ
էր եղել: Մահացել էր 3000 մարդ, 5մլն. տներ ավիրվել էին, տասնյակ միլիոնավոր հեկտար
գյուղատնտեսություններ հեղեղվել, 14մլն. մարդ էր տարահանվել:
2005թ. , Մեքսիկական ծոցի ափամերձ տարածք. ԱՄՆ. Կատրինա փոթորիկը լայնածավալ ջրհեղեղ առաջացրեց Լուիզիանա, Միսսիսսիպի և Ալաբամա նահանգներում: Նոր Օռլեանի շրջանում ամբարտակներն ավերվեցին, ողջ քաղաքը լցվեց ջրով, բնակչության մեծ մասը տարահանվեց: Ջրհեղեղի հետևանքով մահացավ 1193 մարդ, տնտեսությանը հասցված վնասը գնահատվել է 60 մլդ դոլլար:
2009թ. Ավստրալիայի հյուսիս-արևելքում գտնվող Քվինսլենդ նահանգում Դոմինի և Էլլի ցիկլոնների ազդեցությամբ տեղումների քանակը հասավ 356 մմ` առաջացնելով երկրի պատմության մեջ ամենաավերիչ ջրհեղեղները: Գետերը ափերից դուրս եկան, հազարավոր տներ ավերեցին, շաքարեղեգի բազմաթիվ պլանտացիաներ ու անասնապահական տնտեսություններ ջրի տակ անցան: Հասցվեց մոտ 210 մլն դոլլարի վնաս:
2009. Թուրքիա. Վերջին 80 տարում ամենաուժեղ ջրհեղեղը առաջացավ երկու օր տևած տեղումներից հետո: Ջրերը Ստամբուլում և Մարմարի ծովի շրջանում նորմայից 1,8 մ վեր բարձրացան: Ջրհեղեղը առնվազն 37 մարդու կյանք խլեց և տնտեսությանը մոտ 170 դոլլարի վնաս պատճառեց:
Комментариев нет:
Отправить комментарий