Վիրտուալ սեր, թե՞...
Ինչպես ցանկացած շփման ընթացքում, մարդկանց մոտ առաջանում է կամ համակրանք, կամ հակակրանք: Իմ կարծիքով սերը չի կարող լինել վիրտուալ, այն միշտ իրական է: Իսկ վիրտուալ տարածությունը պարզապես ավելի ժամանակակից է, քան հեռախոսը, դրա շնորհիվ կարող ենք անսահման շփվել ցանկացած մարդու հետ:
Սերը չի կարող լինել վիրտուալ, բայց վիրտուալ կարող
է
լինել
զգացմունքը,
որը
դուք զգում եք ձեր ինտերնետային ծանոթի հանդեպ: Ցանկացած զգացմունք, որն ապրում է ցանցում շփվող մարդն, իրական
է:
Երբ
ձեզ հետ կատակում են վիրտուալ տիրույթում,
դուք իսկապես ժպտում և ծիծաղում եք, իսկ տհաճ հողորդագրությունները ձեզ մոտ տխրություն են առաջացնում: Այդ պատճառով
էլ
բառերի,
«սմայլիկների» և լուսանկարների
հետ
միասին
հորդում են էմոցիաները
և
դրանք
ցանցում
լիովին
իրական
են
ընկալվում:
Որտեղից
ենք
ստանում
զգացմունքները,
համակարգչի՞ց,
մոնիտորի՞ց: Մարդիկ հորինում են զրուցակցի իրենց ուզած կերպարը և սիրահարվում: Ի՞նչ է իրականում իրենից ներկայացնում զրուցակիցը: Ցանցում հնարավոր չէ լիովին ճանաչել մարդուն՝ նույնիսկ մեծ ցանկության դեպքում:
«Ծանոթացանք Facebook-ով, իր անունով չէր գրանցված, բայց ընդհանուր շատ բաներ ունեինք: Որոշ ժամանակ անց կռվեցինք, բաժանվեցինք: Հետո նորից սկսեցինք խոսել»: Եվ այսպիսի շատ ու շատ պատմություններ, որոնք կարող եք լսել 16-18 տարեկան երիտասարդներից: Վիրտուալ շփման առավելություններից մեկն այն է, որ դուք կարող եք ընտրել՝ ում հետ շփվել և կառուցել հարաբերությունները, ցանկացած պահին պարզապես կարող եք չշփվել, եթե ձեզ դուր չի գալիս: Հարաբերությունները կարելի է կառուցել դանդաղ և առանց ռիսկի: Համակարգչի առաջ նստած՝ դուք միշտ ժամանակ ունեք մտածելու, վերլուծելու ձեր մտքերը և պատասխանը դասավորելու այնպես, ինչպես դուք կցանկանայիք արտահայտվել հենց այդ պահին: Ինչ վերաբերում է զգացմունքների խորությանը, դրանք կարող են լինել ոչ պակաս հիմնավոր, քան իրական կյանքում. մարդը կարող է անհամբեր ապասել հանդիպումներին, հաշվել օրերը, րոպեները և վարկյանները: Շփվելով ցանցում՝ չեք տեսնում զրուցակցին, չեք լսում նրա ձայնը, իսկ լուսանկարները չեն կարող ճշգրիտ փոխանցել մարդու արտաքինը: Եվ եթե շփումը հասնում է իրական հանդիպման, հաճախ հիասթափություն եք ապրում և այդ հիասթափությունն ավելի դաժան է, եթե դուք կապված եք զրուցակցի հորինած կերպարին:
Մարդիկ, որոնք իրական
սեր են
փնտրում ինտերնետում,
ունեն ավելի
շատ բարդույթներ
և դժվար
են ծանոթություններ ձեռք
բերում իրական
կյանքում:
Ինտերնետը թույլ է
տալիս հեշտորեն
խաբել
մարդուն՝արթնացնելով զգացմունքներ,
փող խնդրել
և «սիրահարված» մարդը չի
կարողանում մերժել:
Կարևորը ճիշտ ժամանակին կանգ առնելն է:
Կարևորը ճիշտ ժամանակին կանգ առնելն է:
Համացանցը կարող է չարիք դառնալ, միշտ պետք է հիշել, որ ամեն ինչ չափ ունի։
ОтветитьУдалитьՀամացանցը կարող է չարիք դառնալ, միշտ պետք է հիշել, որ ամեն ինչ չափ ունի։
ОтветитьУдалить