Ծխախոտի մշակմամբ զբաղվել են հազարավոր
տարիներ առաջ, բայց այն մեծ տարածում է ստացել հատկապես Երկրորդ աշխարհամարտի ընթացքում:
Ներկայումս աշխարհի շատ երկրներում ծխախոտի գովազդներ չեն ցուցադրվում, հասարակական
վայրերում ծխելն արգելվում է, մարդիկ տեղյակ են ծխախոտից առաջացող հիվանդությունների
մասին և ինքնուրույն են որոշում՝ օգտվել իրենց
ծխելու իրավունքից, թե ոչ:
Ինչու՞ են ծխում մեծահասակները.
Պատճառներ
·
Շարժվելու ցանկություն – Մարդիկ երբեմն
անհարմար են զգում, որ ոչնչով զբաղված չեն: Ոմանք արևածաղիկ են մաքրում,
հեռախոսային խաղեր խաղում, անիմաստ
գնումներ կատարում, իսկ մյուսները՝ պարզապես ծխում
·
Կամքի ուժի բացակայություն – Մարդիկ չեն
կարողանում զսպել իրենց ցանկությունները: Երբ ինչ-որ բանի պահանջ են զգում, շտապում
են բավարարել այն` չմտածելով սահմանի ու չափի մասին
·
Անհանգստություն,
սթրես – կան մարդիկ, ովքեր հաճախ են նյարդայնանում, ու քանի որ
չեն կարողանում իրենք իրենց հանգստացնել, ծխախոտ են օգտագործում
·
Քիչ տեղեկացվածություն – Սա հավանաբար ամենաքիչ տարածված պատճառն է, բայց ոմանք վստահ են, որ ծխելն իրենց
վրա բացասաբար չի ազդում
Դեռահասները չեն գիտակցում, որ այսօրվա վատ արարքները փոխանցվելու են վաղվան ու անխուսափելի հետևանքներ
են առաջացնելու: Վաղ հասակում ծխախոտի ու ալկոհոլի չարաշահումը կարող է հանգեցնել նրան,
որ տարիներ հետո երիտասարդը սկսի ավելի վտանգավոր թմրադեղեր ու մարիխուանա օգտագործել:
Գրեթե բոլոր տղաները ծխել ու խմել փորձում են, բայց նրանց մի մասը դրանք ժամանակ առ ժամանակ է կրկնում,
իսկ մյուսի համար դրանք դառնում են կախվածություն, մշտական զբաղմունք, շնչելու պես
կարևոր մի բան:
Ինչու՞ են ծխում դեռահասները
·
Բավարարում են իրենց հետաքրքրությունն
ու հաճույքը
·
Ունեն ցածր ինքնագնահատական
·
Հասուն ու չափահաս են զգում
·
Ինքնահաստատվում են
·
Միջավայրից դուրս չեն մնում
·
Գենետիկ ախտանիշ են ժառանգել
·
Առողջական խնդիրներ՝ կարմրած աչքեր, երկարատև հազ
·
Տրամադրության կտրուկ փոփոխություններ
·
Պատասխանատվության զգացումի, սառը դատողության բացակայություն
·
Ցածր գնահատականներ ու բացակայություններ դպրոցում
·
Ծուլություն, անկարգապահություն
·
Հետաքրքրությունների ու նախասիրությունների փոփոխություն
·
Հիվանդությունների առաջացում՝
սրտի, թոքերի, քաղցկեղ, արյան բարձր ճնշում, աստմա
·
Ինչպե՞ս հրաժարվել
ծխելուց
Այս հարցում որոշակի ազդեցություն կարող են ունենալ ծնողները՝
վերաբերելով իրենց որդուն՝ որպես գիտակից, հասուն տղամարդու (շատ դեռահասներ ծխել սկսում
են մինչև 18 տարեկան, հիմնականում՝ բարձր դասարաններում): Տղային պետք
է հասկացնել, որ մարդուն տհաճ է դիմացինից կամ նրա հագուստից փչող ծխախոտի հոտը, ինքը
ծնողը պետք է ամենավառ օրինակը ծառայի իր որդուն, խրախուսի սպորտով զբաղվելը, անհրաժեշտության
դեպքում դիմի բժշկի՝ որդուն կանոնավոր բուժում նշանակելու համար: Բայց ինչպես մյուս
բոլոր հարցերում՝ այստեղ նույնպես ինչ-որ բան փոխելու ցանկություն պետք է ցուցաբերի
հենց տուժողը: Միայն այդ դեպքում մեկ ուրիշը կարող է նրան օգնել:
Օգտվել եմ այս կայքերից՝ http://armenianportal.com/publ/ogtakar_nyuter/inchow_e_39_aydqan_djhvar_c_39_xely_39_t_39_oghnel/17-1-0-389 - Ինչու՞ է այդքան դժվար ծխելը թողնել
http://www.doctors.am/ - Ծխախոտը, ալկոհոլն ու թմրադեղերը դեռահասության շրջանում
http://nperov.ru/zdorove/pochemu-lyudi-kuryat-chast-3/ - Почему люди начинают курить. Основные причины курения
http://www.doctors.am/ - Ծխախոտը, ալկոհոլն ու թմրադեղերը դեռահասության շրջանում
http://nperov.ru/zdorove/pochemu-lyudi-kuryat-chast-3/ - Почему люди начинают курить. Основные причины курения
Комментариев нет:
Отправить комментарий