Մշակույթը մեկ ժողովրդի ներկայացուցիչների ձևավորած արժեքների ամբողջությունն է, որն իրենից անհատական ու եզակի սոցիալ-մշակութային համակարգ է ներկայացնում: Հաճախ ենք ասում, որ գոյություն ունի խոսքի, պահվածքի մշակույթ, տնտեսական, փիլիսոփայական մշակույթ և այլն, որոնք ամեն ազգի առանձնահատուկ ու անկրկնելի մասն են համարվում: Արդյունաբերության զարգացումը, գիտատեխնիկական հեղաշրջումը, անտառների զանգվածային ոչնչացումը, հսկայական գործարանների կառուցումը, ատոմային, ջերմային և ջրային էլեկտրակայանների մեծ քանակը հանգեցրել են նրան, որ ծագել է մարդու գոյատևման ու պահպանման խնդիրը:
20-րդ դարի կեսերից, երբ կենդանի օրգանիզմների ոչնչացման խնդիրն այսպիսի սուր բնույթ ստացավ,
սկսեց ձևավորվել նոր գիտություն` էկոլոգիան, որի հետևանքով տարածվեց նաև էկոլոգիական մշակույթ հասկացությունը:
Մենք բոլորս տեսնում ենք, որ շատ տարածություններ մարդու տնտեսական գործունեության պատճառով կեղտոտվել են, ինչն ազդել է բնակչության առողջության ու որակի վրա: Այդ պատճառով անհրաժեշտ է պարզել, թե մարդու ու բնության միջև եղած ինչպիսի հարաբերություններն են ներդաշնակ, ինչպես է մարդու գործունեությունն ազդում շրջակա միջավայրի վրա և նշել, թե ինչու է էկոլոգիական մշակույթը կարևոր հատկապես հիմա: Կենդանիների տունը բնությունն է, իսկ մարդն ապրում է արհեստական միջավայրում` բավարարելով սեփական պահանջմունքները, բնությունից ավելի շատ վերցնում, քան վերադարձնում նրան: Այսպիսով` տեխնոսֆերան ոչնչացնում է բնական միջավայրը` առաջնակարգ համարելով մարդկանց ցանկություններն ու կարիքները:
Հասարակությունը պետք է փոխի իր վերաբերմունքը բնության ու կենդանական աշխարհի նկատմամբ, փորձի ներդաշնակել բնության հետ ունեցած իր հարաբերությունները: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի լուծել էկոլոգիական ճգնաժամի և առողջության պահպանման խնդիրը: Բայց քանի դեռ մարդիկ չեն գիտակցում իրավիճակի լրջությունն ու սրությունը, կշարունակվի կենդանական աշխարհի և մեզ շրջապատող բնության աննպատակ ոչնչացումը:

Комментариев нет:
Отправить комментарий