Մշակույթը մեկ ժողովրդի ներկայացուցիչների ձևավորած արժեքների ամբողջությունն է, որն իրենից անհատական ու եզակի սոցիալ-մշակութային համակարգ է ներկայացնում: Հաճախ ենք ասում, որ գոյություն ունի խոսքի, պահվածքի մշակույթ, տնտեսական, փիլիսոփայական մշակույթ և այլն, որոնք ամեն ազգի առանձնահատուկ ու անկրկնելի մասն են համարվում: Արդյունաբերության զարգացումը, գիտատեխնիկական հեղաշրջումը, անտառների զանգվածային ոչնչացումը, հսկայական գործարանների կառուցումը, ատոմային, ջերմային և ջրային էլեկտրակայանների մեծ քանակը հանգեցրել են նրան, որ ծագել է մարդու գոյատևման ու պահպանման խնդիրը:
20-րդ դարի կեսերից, երբ կենդանի օրգանիզմների ոչնչացման խնդիրն այսպիսի սուր բնույթ ստացավ,
սկսեց ձևավորվել նոր գիտություն` էկոլոգիան, որի հետևանքով տարածվեց նաև էկոլոգիական մշակույթ հասկացությունը: